ԲՀԿ-ն Աբովյանում կսատարի գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանին
Աբովյան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջադրելու է գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանին:
Այս մասին տեղեկացնում են ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Որևէ այլ թեկնածություն չի քննարկվել:
Հիշեցնենք, որ Աբովյան քաղաքի քաղաքապետի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին:










