Չիլիի մայրաքաղաքում ցրվել է ուսանողական ցույցը

09:15 • 09.08.12

Չիլի մայրաքաղաք Սանտյագոյում երեկ խոշոր ուսանողական ցույց ու երթ է կազմակերպվել:

 

Վճարովի կրթության դեմ ուղղված միջոցառումը, սակայն, շուտով վերածվել է անկարգությունների և մասնակիցները սկսել են կոտրել ցուցափեղկեր, հրկիզել քաղաքային տրանսպորտի մեքենաները:

 

Բախումների ընթացքում տուժել է 49 ոստիկան, մայրաքաղաքի քաղաքապետարանի հաղորդումից մեջբերում է BBC-ն: 75 ցուցարար ձերբակալված է:

 

Ուսանողները պահանջում են բարեփոխումներ անցկացնել ոլորտում` անցնելով անվճար կրթական համակարգի, ինչպես նաև պահանջում են միջնակարգ կրթության որակի բարձրացում: