Երևանում 41-ամյա տղամարդու մոտ դեղնավուն նյութով ներարկիչ է հայտնաբերվել
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները օգոստոսի 8-ին՝ ժամը 16.10-ին, թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով, Արցախի փողոցից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Գարիկ Ա.-ին, որի մոտից հայտնաբերվել է 2 ներարկիչ, որոնցից մեկը՝ դեղնավուն հեղուկով:
Ըստ Ոստիկանության կայքի՝ Գարիկ Ա.-ն հայտարարել է, որ հայտնաբերված դեղնավուն հեղուկը թմրամիջոց է, որը պատրաստել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:










