IKEA-ն վաճառել է իր ապրանքանիշը 11 մլրդ դոլարով
Հանրահայտ շվեդական IKEA կահույքի ցանցը վաճառել է իր ապրանքանիշը 75 մլրդ շվեդական կրոնով (11.2 մլրդ դոլար), հայտնում է The Local-ը: Ապրանքանիշի նոր սեփականատերն է IKEA-ի` Նիդեռլանդներում գրանցված դուստր ընկերությունը` Ikea Systems-ը: Մինչ այդ, ապրանքանիշը պատկանում էր IKEA –ի հիմնադիր Ինգվար Քամպրադուին պատկանող Interogo ընկերությանը:
Ինչպես մանրամասնում է Agence France-Presse-ը, ապրանքանիշի վաճառքի գործարքը կայացել է հունվարի 1-ին, սակայն այս մասին հայտնի է դարձել միայն այժմ
Ինչպես նշում է The Local-ը, IKEA-ն զբաղեցնում է աշխարհի 100 ամենաթանկ ապրանքանիշերի ցանկի 89-րդ տեղը, սակայն ամենաթանկարժեքը չէ շվեդական ընկերությունների թվում: Դրան գերազանցում է Hennes and Mauritz (H&M) խանութների ցանցը, որը գնահատվում է 125 մլրդ կրոն և զբաղեցնում 100 ամենաթանկ ապրանքանիշերի ցանկի 58-րդ հորիզոնականը:
IKEA ցանցը հիմնադրվել է 1943թ.-ին: Այժմ դրա ներքո գործում է ավելի քան 300 խանութ` 41 երկրներում:










