86-ամյա ռուս տղամարդը խանդի հողի վրա սպանել է 87-ամյա կնոջը

13:23 • 09.08.12

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Բելայա Կալիտվա քաղաքում 86-ամյա տղամարդն աթոռով ծեծի է ենթարկել 87-ամյա կնոջը, ով ստացված վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները` վկայակոչելով Ներքին գործերի նախարարության Ռոստովի մարզային վարչությանը, հանցագործության դրդապատճառը եղել է խանդը:

 


86-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ` առողջությանը կանխամտածված վնաս հասցնելու մեղադրանքով, որը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում: