Մոլդովայում ավտոբուսն ընկել է ձորը. 10 զոհ, 25 վիրավոր

13:00 • 09.08.12

10 մարդ զոհվել է, 25-ը վիրավորվել Մոլդովայում տեղի ունեցած վթարի հետևանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Այսօր առավոտյան Մորենի-Նոյ-Ունգեն երթուղու «Մերսեդես» մակնիշի ավտոբուսի վարորդը չի կարողացել շրջադարձ կատարել և ավտոբուսն ընկել է ձորը:

 

Տեղում մահացել է 7 հոգի, մնացածը՝ հիվանդանոցում:

 

Առայժմ վթարի պատճառների 2 վարկած կա՝ արգելակների անսարքությունը կամ վարորդի անուշադրությունը: