Վրաստանը միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա

16:20 • 09.08.12

Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանն Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքում մեծացնում է ռազմական ներուժը, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


«Ռուսաստանը շարունակում է գրավյալ տարածքներում մեծացնել ռազմական ներուժն ու ագրեսիվ քաղաքականություն վարել: Այս ամենը սպառնում են Վրաստանի անվտանգությանը»,- ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Համաձայն փաստաթղթի` միջազգային հանրությունը պետք է Ռուսաստանից պահանջի Վրաստանի հանդեպ ուժի չկիրառման երաշխիքներ:


Նախօրեին` 2008թ.-ի պատերազմի 4-րդ տարելիցի օրը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ մինչ պատերազմը Ռուսաստանը մշակել է վրացական ագրեսիային հակազդելու ծրագիր, որի շրջանակում էլ ընթացել է հարավօսիացի կամավորների պատրաստումը: