Պարզվել է Փասադենայի զբոսայգում գտնված դիակի ինքնությունը. նա Գլենդելի հայ է

12:02 • 09.08.12

Պարզվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքի Hahamongna Watershed Park-ում 4 ամիս առաջ հայտնաբերված տղամարդու դիակի ինքնությունը. նա Գլենդելի 51-ամյա բնակիչ Գաբրիել Հորիղյանն է, հայտնում է Glendale News Press-ը:

 

Դին հայտնաբերվել էր ապրիլի 15-ին մի ճանապարհորդի կողմից: Մարմնի քայքայվածության պատճառով հնարավոր չի եղել պարզել ինքնությունը, սակայն քննիչները գտել են, որ բռնության հետքեր չկան:

 

Ինքնությունը պարզվել է միայն ատամների ուսումնասիրությամբ, սակայն անորոշ է մնում տղամարդու մահվան պատճառը:

Հորիղյանի փեսան ասել է, որ նա բնակվում էր մոր և եղբոր հետ:

 

Նրա քույրը՝ Անահիտ Հորիղյանը, հայտնել է, որ ընտանիքին քիչ բան է հայտնի Գաբրիելի մահվան հանգամանքների մասին: