Արգենտինացի չինովնիկին ազատել են աշխատանքից` դպրոցականներին աղավնու մսով կերակրելու գաղափարի համար

12:22 • 09.08.12

Արգենտինայի Կորդոբայի նահանգապետն աշխատանքից ազատել է նահանգապետարանի բնապահպանության վարչության աշխատակցին` դպրոցներում աշակերտներին աղավնու մսով կերակրելու գաղափարի համար, գրում է lenta.ru-ն` վկայակոչելով Dia a Dia Cordoba թերթին:

 

Օսկար դե Ալենդեն օգոստոսի 6-ին հայտնել էր, թե սպիտակուցով հարուստ թռչնի միսը դպրոցական ճաշարանների լավագույն կերակուրն է: Նա ասել էր, որ այս թռչունների թիվը նահանգում հասել է 600 մլն-ի, և նման իրավիճակը լի է բնապահպանական խնդիրներով:

 
Իր այս նախաձեռնության համար «Թռչուն» մականունը ստացած չինովնիկը ցանկացել էր մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել` կերակրել դպրոց հաճախող աղքատ ընտանիքների երեխաներին ու ազատվել թռչուններից: