Սիրիայի հայաբնակ գյուղի տղամարդիկ մարտի են դուրս եկել ընդդիմության դեմ և պաշտպանել գյուղը

10:15 • 09.08.12

Սիրիայի Քեսաբ հայաբնակ շրջանի Դյուզաղաջ գյուղի բնակչությունը գիշերը հայտնվել է օրհասական վիճակում: Այն դեպքում, երբ սիրիական կառավարական ուժերը հիմնականում հարավում էին, ընդդիմության հարձակվել են հայկական գյուղին մերձակա Ֆրընլըխ զինվորական հենակետի վրա:


Կանանց և երեխաներին հասցրել են տեղափոխել Քեսաբի այլ գյուղեր, իսկ տղամարդիկ անցել են դիմադրության: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Դյուզաղաջի բնակիչները:

Թուրքիայի սահմանին գտնվող Դյուզաղաջի բնակչության մեջ միայն մի քանի ընտանիք է այլազգի:

Հայերի դիմադրության ընթացքում կառավարական ուժերը հասել են մարտերի տեղանքը, չեզոքացրել ապստամբներին և դիրքավորվել թուրք-սիրիական սահմանի երկայնքով:

Մարտերի ընթացքում 3 զինվոր և մեկ քաղաքացիական անձ է զոհվել: Զոհերի թվում հայեր չկան: Զոհված անձը ալաուի մուսուլման էր, սակայն շատ լավ տիրապետել է հայերենին:

Դյուզաղաջում ներկայում բնակվում է 45 ընտանիք, որոնցից 20-ը հայեր են: