Հորմուզի նեղուցում ամերիկյան ականակիր նավը փրկել է իրանցի ծովագնացների կյանքը

10:28 • 09.08.12

Ամերիկյան «Ջեյմս Ուիլյամս» ականակիր նավի անձնակազմի անդամները Հորմուզի նեղուցում փրկել են իրանցի 10 ծովագնացների կյանքը, որոնց նավում հրդեհ էր բռնկվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ Ռազմածովային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, կապիտան Ջեյսոն Սալաթան:


«ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` իրանցիներից բացի, հրդեհված նավում եղել են նաև Պակիստանի 2 քաղաքացիներ, որոնց նույնպես հաջողվել է փրկել: «Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն և շուտով կտեղափոխվեն «Էնթերփրայզ» ավիակրի վրա»,- ասել է Սալաթան` ընդգծելով, որ այնտեղից էլ ծովագնացները կտեղափոխվեն հայրենիք:

 

ԱՄՆ-ի ու Իրանի միջև լարված հարաբերությունների ֆոնին Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերն առաջին անգամ չէ, որ փրկում են իրանցի ծովագնացների կյանքը: Հունվարին ամերիկյան «Կիդ» ականակիր նավն ազատ էր արձակել սոմալեցի ծովահենների կողմից առևանգված իրանցի ձկնորսների նավը: