Վլադիվոստոկում 2 կամուրջ է բացվել ԱԽՏՀ գագաթնաժողովին ընդառաջ

11:38 • 11.08.12

Այս տարվա սեպտեմբերի 1-ից 8-ը Վլադիվոստոկում կայանալիք Ասիա-Խաղաօվկիանոսյան Տնտեսական Համագործակցության 24-րդ գագաթնաժողովին ընդառաջ քաղաքաում 2 նոր կամուջ է բացվել, հայտնում է «Բի Բի Սի»-ն:

 

Զոլոտոյ Ռոգ ծովախորշի և Ամուրյան ծովածոցի վրա կառուցված Դե Ֆրիզ և Սեդանկա կամուրջների պաշտոնական բացումն ուղեկցվել է հեծանվավազքով, որին ներկա է գտնվել նաև Վլադիվոստոկի քաղաքապետ Իգոր Պուշկարյովը:

«Նոր կամրջով հեծանվավազք կազմակերպելու միջոցով մենք ցանկանում ենք իշխանությունների ուշադրությունը գրավել Վլադիվոստոկում հեծանվորդների ունեցած խնդիրներին: Քաղաքում հետաքրքրությունը դեպի այս սպորտաձևը բավական մեծ է, սակայն բացակայում են համապատասխան ճանապարհները»,- նշել է միջոցառման կազմակերպիչ Եվգենի Մամայեվը:

 

Ավելի վաղ, ԱԽՏՀ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մասնակցել է դեպի Ռուսկի կղզին կառուցված կամրջի բացմանը: Բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական գործիչներ քննադատում են գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների գործընթացը չափազանց թանկ լինելու համար: