Եկող ամիս օդ կբարձրանա աշխարհում առաջին էկո ինքնաթիռը

12:15 • 29.09.12

Մարդկությունը գնալով ավելի շատ է սկսում մտահոգվել շրջական միջավայրի պահպանման և մաքրության մասին, ինչն, իհարկե, շատ գովելի է, նշում է rbc.ru –ն։ Մեքենաշինական ընկերություններն արդեն ամբողջ թափով իրականցնում են էկո մեքենաների արտադրությունը, իսկ հիմա էլ եկել է «կանաչ» ավիացիայի հերթը։

 

Ինչպես նշում է ռուսական կայքը՝ գալիք ամիս Օտավայում իր առաջին չվերթը կիրականացնի աշխարհում դեռևս միակ էկո ինքնաթիռը։ Շրջակա միջավայրը չաղտոտող խնքնաթիռի վառելիքը ստեղծվել է Agrisoma Biosciences ընկերության և Կանադայի ազգային գիտահետազոտական խորհրդի մասնագետների համատեղ ջանքերով։

 

Falcon 20 ինքնաթիռն օդ կբարձրանա հոկտեմբերի վերջին. դա կլինի առաջին, թեսթային թռիչքը և հնարավորություն կտա մասնագետներին հասկանալ, թե արդյո՞ք ինքնաթիռը կկարողանա ապահով թռչել բացառապես էկոլոգիապես մաքուր վառելիքի օգնությամբ։
 

Եկող ամիս օդ կբարձրանա աշխարհում առաջին էկո ինքնաթիռը