Հնդկաստանը ռուսական 5-րդ սերնդի կործանիչների մեծ խմբաքանակ է պատվիրել

01:31 • 29.09.12

Հնդկաստանի ռազմաօդային ուժերը մինչև 2012թ. վերջ Ռուսաստանից կգնեն 40 միավոր Су-30МКИ կործանիչներ, որոնք կատարելագործվել են մինչև «Սուպեր Սուխոյ» տարբերակ, հաղորդում է Defense World–ը:

Ըստ պարբերականի՝ այս գործարքի մասին կարող է հայտարարվել նոյեմբերին ՌԴ նախագահի Հնդկաստան կատարելիք այցի շրջանակներում:

Ինքնաթիռների արժեքը գնահատվում է 3,77 մլն ԱՄՆ դոլար: Դրանց մատակարարումը նախատեսվում է ավարտել 2014-2015թթ.:


Ներկայում
Հնդկաստանի սպառազինության տակ են դրված Су-30МКИ կործանիչների 5 էսկադրիլիաներ` բաղկացած 20-ական կործանիչներից: Դրանք նույնպես նախատեսվում է արդիականացնել մինչև «Սուպեր Սուխոյ» տարբերակ:

Հաշվի առնելով նախկինում պատվիրված ինքնաթիռները՝ «Սուպեր Սուխոյ»-ների քանակը Հնդկաստանում կկազմի 270 միավոր:

«Սուպեր Սուխոյ» մոդիֆիկացիան ներառում է օդաչուի նոր խցիկ, նոր ռադար, ինչպես նաև կործանիչի կոնստրուկցիայում սակավ տեսանելիության տեխնոլոգիաների կիրառում:

 

Հնդկաստանը ռուսական 5-րդ սերնդի կործանիչների մեծ խմբաքանակ է պատվիրել