Ադամանդներով զարդարված ոսկեպատ iPhone 5՝ 32 հազ. դոլարով (լուսանկարներ)

14:15 • 29.09.12

Հանրահայտ ամերիկյան Apple ընկերության վերջին նորույթը՝ iPhone 5 սմարթֆոնն, անտարբեր չի թողել ժամանակակից տեխնիկայի սիրահարներին և շարունակում է ռեկորդներ սահմանել վաճառքի ցուցանիշներով, գրում է Metro co. uk. կայքը։

 

Սմարթֆոնի սիրահարները կարող են 32 հազար դոլարով ձեռք բերել դրա ոսկեպատ տարբերակը, որի վրա տեղադրված են 53 հատ անթերի ադամանդներ։

 

Թանկարժեք հեռախոսը նախագծվել է բրիտանացի դիզայներ Սթյուարթ Հյուզի կողմից և կարտադրվի սահմանափակ քանակով՝ ընդամենը 100 հատ։

 

Իսկ նախօրեին Սաուդյան Արաբիայում շուրջ 5 հազար դոլարով վաճառքի էր հանվել վարդագույն ոսկով պատված iPhone 5-ը։
 

Ադամանդներով զարդարված ոսկեպատ iPhone 5՝ 32 հազ. դոլարով (լուսանկարներ)