Peugeot Onyx-ը Փարիզի ավտոսրահի ամենագեղեցիկ մեքենաներից մեկն է (լուսանկարներ)

22:19 • 29.09.12

Peugeot ընկերությունը Փարիզի ավտոսրահում ներկայացրել է իր սուպերմեքենաների դասի իր նոր նախագիծը` Onyx ուլտրաժամանակակից կենտրոնադիր հիբրիդային շարժիչով մեքենան, հաղորդում է auto.vesti պարբերականը:


Peugeot Onyx կոնցեպտը կառուցված է ածխապլաստիկից և ամուր պոլիմերներից, որի շնորհիվ այն շատ թեթև է:

Մեքենայի սրահը էկոլոգիապես մաքուր նյութերից է, իսկ ուժային ագրեգատը 600 ձիաուժ հզորություն է ապահովում, որին գումարվում է հիբրիդային 80 ձիաուժանոց էլեկտրաշարժիչը:


Onyx-ի հիմքում դրված է մոնոլիտ կարբոնից մոնոկոկը, որը միայն 12 կտորից է բաղկացած, այդ հենահարթակը ընդամենը 100 կգ քաշ ունի, իսկ մեքենայի քաշը 1100 կիլոգրամը չի գերազանցում:


Դռներն ու թևերը պատված են փայլելցած մաքուր պղնձով, իսկ սրահում խտացված քաթան է, որը պարուրել է ողջ սրահը առանց կարերի, ինչպես նաև «թղթային փայտ», էկոլոգիապես մաքուր նյութ, որը սեղմված հին թերթերից է պատրաստվում, իսկ ուշադիր զննելիս նույնիսկ տպագրական ներկն է նշմարվում: Ինտերյերում ևս կարբոն և ալիումին է օգտագործված:

 

  Առանձնահատուկ ուշադրության է արժանի Onyx-ի ուժային ագրեգատը, որը 3.7 լիտրանոց V8 –է, նոր` HDi FAP տեխնոլոգիայով, որը շատ տնտեսող և մաքուր է, չնայած արտադրում է 600 ձիաուժ հզորություն: Հավելյալ 80 ձիաուժ է ապահովում Hybrid4 համակարգը, որը լիցքավորվումը կատարվում է արգելակման էներգիայի հաշվին:
 

Peugeot Onyx-ը Փարիզի ավտոսրահի ամենագեղեցիկ մեքենաներից մեկն է (լուսանկարներ)