«Ռատնիկ» մարտական նորագույն պաշտպանիչ հանդերձավորումը բարձր գնահատական է ստացել «Կովկաս-2012» զորավարժությունների ժամանակ
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաջողված է համարում «Ռատնիկ» պաշտպանիչ հանդերձավորման փորձարկումները, հաղորդում է Lenta.ru-ն` հղում կատարելով ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ - գնդապետ Վլադիմիր Չիրկինին:
Նրա խոսքով, «Ռատնիկի» փորձա-մարտական կիրառումը անցկացվել է «Կովկաս-2012» զորավարժությունների ժամանակ, և այն բարձր գնահատական է ստացել:
Չիրկինը նշել է, որ «համալիրը ծանր չէ» և պատմել, որ նախատեսված է հանդերձավորման նաև ձմեռային տեսակ:
Հանդերձավորումը իր մեջ ներառում է կապի միջոցներ, կենսաապահովման համալիրներ, այդ թվում և՝ ջրի մաքրման ֆիլտր, արբանյակային տեղորոշման համակարգեր և շատ այլ պարագաներ:
«Ռատնիկը» ապահովում է զինծառայողի մարմնի 90%-ի պաշտպանություն և 70%-ով գերազանցում է նախորդ սերնդի զրահաբաճկոնների պաշտպանության մակարդակը:
Սպասվում է, որ «Ռատնիկը» կդրվի ռուսական բանակի սպառազինության տակ 2013թ., բոլոր նախնական և պետական փորձարկումները անցնելուց հետո:











