ՉԹՕ՞, թե՞ անհաջող լուսանկար Google Maps-ում (տեսանյութ)
Հանրահայտ Google Maps քարտեզային ծառայությունը բավական օգտակար է մարդկանց համար տարբեր ոլորտներում, սակայն ՉԹՕ-ների (չբացահայտված թռչող օբյեկտ) ուսումնասիրությունն իսկական նորույթ է, գրում է YahooNews-ը։
Ամերիկուհի Անդրեա Դավը, օգտագործելով տվյալ ծառայությունը, փորձել է գտնել իր մորաքրոջ հասցեն, սակայն այդ ընթացքում պատահաբար ՉԹՕ է նկատել։
Ստորև ներկայացված տեսանյութում կարելի է կապույտ երկնքում՝ սպիտակ ամպերի մեջ, հստակ տարորոշել կարմրավուն մի օբյեկտ, որը խիստ նման է ՉԹՕ-ի։










