Facebook-ի օգտատերերն այսուհետ կկարողնան միմյանց իրական նվերներ նվիրել

20:48 • 30.09.12

Facebook սոցիալական ցանցը նոր Gifts անվանումով ծառայություն է հիմնել, որը հնարավորություն կտա օգտատերերին միմյանց իրական, այլ ոչ վիրտուալ նվերներ ուղարկել, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

 

Նվերները հնարավոր կլինի ուղարկել անմիջապես ընկերոջ ծննդյան օրվա հիշեցման ծառայությունից կամ նրա ֆեյսբուքյան էջից:  Ծառայությունից օգտվողը կուղղորդվի Facebook Gifts-ի կայք, որտեղ կկարողանա համապատասխան նվեր ընտրել և շնորհավորական հաղորդագրություն ավելացնել:


Նվիրատուին նվեր ստացողի բնակության հասցեն գիտենալը պարտադիր չէ, նա հաղորդագրություն կստանա նվերի մասին, որտեղ կառաջարկվի ներմուծել ուղարկման ակտուալ հասցեն:


Ստացողը նույնպես կարող է փոփոխել իր նվերի պարամետրերը (չափը, համը, գույնը կամ ոճը) մինչև դրա ստացումը, կամ փոխարինել համարժեք գնի մեկ այլ նվերով:


Facebook Gifts ծառայությունը դեռևս հասանելի է միայն դիտարկիչային տարբերակի օգտատերերին և սոցիալական ցանցի Android հավելվածի օգտատերերին ԱՄՆ որոշ նահանգներում:


Facebook-ը նախատեսում է ծառայությունը ներմուծել նաև iOS-ով հավելվածներ, ինչպես նաև աստիճանաբար այն հասանելի դարձնել աշխարհի այլ երկրներում:
 

Facebook-ի օգտատերերն այսուհետ կկարողնան միմյանց իրական նվերներ նվիրել