Իրանը ստեղծում է Google-ի իր այլընտրանքը

11:57 • 01.10.12

Google-ին դիմակայելու համար Իրանը ստեղծում է իր սեփական որոնողական համակարգը, որը լինելու է «մաքուր և ազգային», կոչվելու է Fakhr («Հպարտություն»): Համակարգին միացվելու է նաև Fajr («Լուսաբաց») փոստային համակարգը: Այս մասին հայտնում է Вести-ն:


Gmail-ի արգելափակումից հետո Իրանը քննադատության թիրախ էր դարձել: 75 մլն բնակչությամբ Իրանում ինտերնետից 30 մլն-ից ավելի մարդ է օգտվում, ուստի Gmail-ի անջատումն աննկատ չէր անցել: Արգելքը հանվել է, սակայն Fakhr-ի ստեղծման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, որպեսզի իրանցիներն ինտերնետի հետ կապված խնդիր չունենան, եթե իշխանությունները քաղաքացիական նկատառումներով ստիպված լինեն արգելափակել Google-ի բոլոր ծառայությունները:

 

Միայն վերջին ամսում իրանական «Հպարտության» վրա 4,5 մլն ԱՄՆ դոլարի չափով գումար է ծախսվել, սակայն մասնագետները վստահ չեն, թե Իրանին կհաջողվի գործունակ որոնողական համակարգ ստեղծել:
 

Իրանը ստեղծում է Google-ի իր այլընտրանքը