Իրանում Gmail-ը դարձյալ հասանելի է
Իրանի իշխանությունները վերականգնել են Google-ի Gmail ծառայության հասանելիությունը։ Google-ի այդ ծառայությունն արդեն երեկվանից դարձյալ հասանելի է իրանցիներին։
Իրանում Gmail-ի ծառայություններից օգտվում է շուրջ 34 մլն օգտատեր։
YouTube-ը, որը նույնպես պատկանում է Google-ին, շարունակում է արգելափակված մնալ Իրանում՝ հակաիսլամական «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի պատճառով:
Չնայած բազմաթիվ բողոքի ակցիաներին՝ ֆիլմն առաջվա պես հասանելի է YouTube-ում։
Իրանի իշխանությունները վաղուց են հայտարարել սեփական ինտերնետ ստեղծելու որոշման մասին։
Google-ն ու Gmail-ն արգելափակելու մասին որոշումը համընկել էր կառավարության` Ազգային ինտերնետ ստեղծելու ծրագրի հետ, որն արդեն գտնվում է սկզբնական փուլում:










