Ցուկերբերգը Facebook-ի էջի պատկերով շապիկ է նվիրել Մեդվեդևին
Ինչո՞ւ է Դմիտրի Մեդվեդևը Մարկ Ցուկերբերգին friend ավելացնում Facebook-ում. Forbes-ի այս հարցադրումը ստացել է իր պատասխանը:
Մոսկվայում է Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ով հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտնում է Interfax-ը:
Ցուկերբերգն ու Մեդվեդևը քննարկել են ինտերնետում հեղինակային իրավունքների կարգավորման հարցերը: Մեդվեդևը պատմել է, որ խնդրով զբաղվել է դեռ իր փաստաբանական գործունեության ժամանակ և կարծում է, որ հեղինակային իրավունքները պետք է պաշտպանված լինեն այնքանով, որքանով ցանկանում է ինքը՝ հեղինակը:
Facebook-ի հիմնադիրն էլ նկատել է, թե իր ընկերությունն «ամենայն լրջությամբ է վերաբերվում հեղինակային իրավունքների պաշտպանությանը»:
Ցուկերբերգը ՌԴ վարչապետին նաև շապիկ է նվիրել, որի վրա պատկերված է Facebook-ում նրա հասցեով էջը:










