Apple-ի քարտեզները «բացահայտել» են բազմաթիվ երկրների գաղտնի օբյեկտները
Apple-ի բջջային վերջին ОС iOS տարբերակի հետ միասին հայտնված քարտեզները բացահայտել են շատ երկրների գաղտնի ռազմական և քաղաքացիական օբյեկտների մանրակրկիտ լուսանկարները, հայտնում է newsru.com-ը։ Այսպիսով, ամերիկյան ընկերությունը վնաս է հասցնում բազմաթիվ երկրների ազգային անվտանգությանը։ Մասնավորապես՝ Apple-ի քարտեզներում կան թուրքական Իմրալի կղզու պատկերները, որտեղ տեղակայված է խիստ ռեժիմի գաղութ, հայտնում է «Իզվեստիա» թերթը։
Google և Nokia ընկերություններն այդ կղզու պատկերները տրամադրում են լղոզված ձևով։
Փորձագետները նշում են, որ այն արբանյակային պատկերները, որոնք հասանելի են համացանցում, հետաքրքիր չեն առաջատար երկրների զինվորականների և հետախույզների համար, քանի որ նրանց պահանջները բավարարվում են այլ տեխնիկական միջոցներով։
Իմրալի կղզու պատկերներից զատ, Apple Maps-ը ներկայացրել է նաև ճապոնական Մինամիտորիշիմա կղզու լուսանկարները, որը երկրի Ռազմաօդային ուժերի առաջատար ավիաբազան է։
Apple-ի քարտեզներում կարելի է մանրամասն ուսումնասիրել նաև Հայլենկիրխենում (Գերմանիա) ՆԱՏՕ-ի աէրոդրոմն ու Աբերդինում (ԱՄՆ) ամերիկյան ՌՕՈՒ բազան։










