Իրանում լրտեսական «քարեր» են պայթում. ԶԼՄ-ներ

21:33 • 02.10.12

Իրանում ուրանի հարստացման գործարաններից մեկի մոտ երկրի անվտանգության ուժերի կողմից տեղանքի զննության ժամանակ նկատվել է անսովոր ժայռաբեկոր, որը սակայն պայթել է, երբ անվտանգության ուժերի աշխատակիցները փորձել են զննել այն, հաղորդում է CNews-ը` հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:


Հետագա քննությունը ցույց է տվել, որ «քարը» իրականում էլեկտրոնային սարք է եղել, որը, ըստ երևույթի, միջուկային օբյեկտի վերաբերյալ տեղեկություններ էր հավաքելիս եղել և տվյալները արբանյակային կապով փոխանցել է այն տեղադրած երկրի լրտեսական ծառայություններին:


CNews-ի փոխանցմամբ, համանման սարքեր ամերիկացիների կողմից արդեն տասնամյակներ են կիրառվում:
Իսրայելցիները ևս նման քարատիպ սարքեր են գործածում, որոնցով ողողված է Լիբանանի տարածքը:


Նույն գործարանի մոտ նախորդ ամիս ևս նման սարք էր հայտնաբերվել, որը նույնպես ինքնաոչնչացվել էր, երբ հայտնաբերվելուց հետո փորձ էր արվել զննել այն։


 

Իրանում լրտեսական «քարեր» են պայթում. ԶԼՄ-ներ