Ցուկերբերգը դեմ է Facebook-ում ֆեյքերին. Սոցցանցը պետք է ցույց տա, թե ով ես իրականում (տեսանյութ)

00:17 • 02.10.12

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը բացատրել է, թե ինչու է այդ սոցիալական ցանցի օգտատերերին արգելվում ոչ իրական անուններով և կեղծ տվյալներով հաշիվներ ստեղծել, նրա հետ հարցազրույցը ներկայացրել է ռուսական «Առաջին ալիք» հեռուստաալիքը:


«Մեր ծառայության նպատակը` Facebook-ը պետք է ցույց տա, թե ով ես դու իրականում: Երբ դու փորձում ես գտնել քո ընկերներին, դու ցանկանում ես գտնել նրանց անուններով և ազգանուններով, նրանց հետ կապ հաստատել: Իսկ եթե դուք ոչ իրական անուն ունեք, դժվար կլինի դա անել: Մենք մարդկանց խնդրում ենք իրականում անկեղծ, արդար տեղեկություններ գրել, ես կարծում եմ, այդ դեպքում մեր նախագիծը առավել արժեքավոր է», - հայտարարել է Ցուկերբերգը այսօր ՌԴ «Առաջին ալիքի» եթերում:

 

Ցուկերբերգը դեմ է Facebook-ում ֆեյքերին. Սոցցանցը պետք է ցույց տա, թե ով ես իրականում (տեսանյութ)