Իսրայելը զինվում է գնդակադիմացկուն նռնակներով
Իսրայելի պաշտպանության նախարարությունը սպառազինության տակ է վերցրել նռնակների նոր տեսակ, որոնք կոչվում են Number 26: Այդ նռնակները կայուն են փամփուշտների և բեկորների հանդեպ, հաղորդում է Jane's-ը:
Նման զինատեսակները չեն պայթում, երբ դրանց է դիպչում գնդակը կամ ականի բեկորը:
Նոր նռնակը արտադրում է Israel Military Industries կոնցեռնը: Դրա կիրառումը պետք է նվազեցնի իսրայելական բանակում պատահական մարդկային կորուստների քանակը:
Նման նռնակի արտադրության վերաբերյալ որոշումը կայացվել էր 2010թ., երբ ռազմական գործողության ժամանակ պաղեստինցիներից մեկի արձակած գնդակը դիպչել էր իսրայելացի զինծառայողի գրպանում եղած նռնակին, որը դրանից պայթել էր և սպանել երկու զինծառայողի:
Արտադրողի տվյալներով, Number 26–ը կայուն է նաև կրակի աղդեցության հանդեպ, սակայն սովորական նռնակներից չի տարբերվում գործածության իմաստով: Դրանց կիրառման համար անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտություն չի լինի:
Number 26-ի կոնստրուկտիվ և տեխնիկական տվյալների մանրամասները Israel Military Industries կոնցեռնը չի բացահայտում:










