«Մոնա Լիզա»-ի բնորդուհու մասունքները փնտրելիս հնէաբանները կմախք և երկու գանգ են գտել

17:52 • 03.10.12

Իտալիայում Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» (հայտնի է նաև «Ջոկոնդա» անվամբ) կտավի բնորդուհու մասունքները փնտրելիս հնէաբանները կմախք և երկու գանգ են գտել, որոնք հնարավոր է պատկանում են հանրահայտ կտավի բնորդուհուն, հայտնում է korrespondent.net-ը։


«Դեռևս հայտնի չէ՝ տղամարդ է, թե կին։ Ամեն ինչ այնքան նուրբ է, մենք չպետք է շտապենք»,- ասել են գիտնականները։

 

Համարվում է, որ «Մոնա Լիզա»-ն ստեղծելիս դա Վինչիի բնորդուհին եղել է ազնվական Լիզա Հերարդինին։ Նրա ենթադրյալ գերեզմանի վայրում ավելի քան երկու տարի պեղումներ են կատարվում։

 

Գիտնականները փորձում են գտնված մասունքների շնորհիվ վերականգնել կնոջ իրական պատկերը և բացահայտել դա Վինչիի ամենահայտնի կտավի գաղտնիքը։
 

«Մոնա Լիզա»-ի բնորդուհու մասունքները փնտրելիս հնէաբանները կմախք և երկու գանգ են գտել