Nokia-ն կվաճառի իր շտաբ-բնակարանը՝ ծախսերը կրճատելու նպատակով

13:37 • 03.10.12

Nokia ընկերությունը ծախսերը կրճատելու ծրագրի շրջանակում պատրաստվում է վաճառել Բալթիկ ծովի ափին՝ ֆիննական Էսպո քաղաքում գտնվող իր շտաբ-բնակարանը, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին։


Ըստ նախնական գնահատականների՝ ապակուց և պողպատից պատրաստված շենքի վաճառքից բջջային հեռախոս արտադրող ընկերությունը կարող է ստանալ 200-300 մլն եվրո։ Անշարժ գույքի համար գնորդ նախատեսվում է գտնել այս տարվա ընթացքում։

 

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է Helsingin Sanomat թերթը, Nokia-ն չի պատրաստվում իր գլխավոր գրասենյակը տեղափոխել Ֆինլանդիայի սահմաններից դուրս, այլ նախատեսում է վարձակալել նոր տարածք։ Չի բացառվում, որ շտաբ- բնակարանի վաճառքից հետո Nokia-ն կվարձակալի այն նոր սեփականատիրոջից։

 

2012 թ. զրկվելով բջջային հեռախոսներ արտադրող ամենախոշոր ընկերության կոչումից՝ Nokia-ն հայտնվել է ճգնաժամի մեջ իր սմարթֆոնների ցածր պահանջարկի պատճառով։
 

Nokia-ն կվաճառի իր շտաբ-բնակարանը՝ ծախսերը կրճատելու նպատակով