Toyota-ն թարմացրել է Նյուրբուրգրինգի էլեկտրոմոբիլների ռեկորդը (լուսանկարներ)

21:18 • 03.10.12

Toyota-ն հայտարարել է, որ TMG EV P002 էլեկտրական նախատիպը շրջանի նոր ռեկորդ է սահմանել Նյուրբուրգրինգի վազքուղում: Ավտոմեքենան 20,8 կմ երկարությամբ շրջանը անցել է 7 րոպե 22,329 վայրկյանում, հաղորդում է Wordlcarfans-ը:


Նախորդ ռեկորդը, որ սահմանվել էր TMG EV P001 մոդելով, բարելավել է 25 վայրկյանով, հպարտությամբ հայտարարել են ճապոնական ընկերության ներկայացուցիչները:


TGM ստորաբաժանման էլեկտրոնիկայի և էլեկտրականության մասով գլխավոր ինժեներ Լյուդվիգ Ցելլերը հայտնել է, որ Р002 մոդելում զգալիորեն բարելավվել է ուժային ագրեգատը: Ինժեներները իրենց հիմնական ուժերը ներդրել են, որ մարտկոցները, շարժիչը և փոխարկիչը քիչ տաքանան` առավել շատ էներգիա փոխանցելով ակերին և առավել մեծ տարածություն անցնելով:


EV P002 մոդելի երկու էլեկտրաշարժիչները էներգիա են ստանում լիթիում-կերամիկական մարտկոցից և գումարային 469 ձիաուժ և 900 Նմ ոլորող մոմենտ հզորություն են ապահովում: Դրանց շնորհիվ նախատիպը առավելագույն 255կմ/ժ արագություն է զարգացնում:

 

Toyota-ն թարմացրել է Նյուրբուրգրինգի էլեկտրոմոբիլների ռեկորդը (լուսանկարներ)