Նախկիններին պետք է unfriend անել Facebook-ում. հետազոտություն
Բրիտանական Բրունելի համալսարանը հետազոտություն է կատարել, որի թեման է եղել Facebook սոցիալական կայքն ու մարդկային հարաբերություններն այդ տիրույթում, հայտնում է Hurriyet-ը:
Ըստ ուսումնասիրության՝ Facebook-ի օգտատերերի գրեթե կեսը ենթակա են հոգեբանական խնդիրների, քանի որ կայքն օգտագործում են իրենց նախկին կողակիցներին լրտեսելու նպատակով:
Ըստ հետազոտության ղեկավար, հոգեբան, դոկտոր Թարա Մարշալի՝ այժմ անհամեմատ ավելի հեշտ է հետևել նախկիններին (սոցիալական կայքերի միջոցով), սակայն դա տանելը շատ ավելի բարդ է դարձել:
Ուսումնասիրությունը պարզել է նաև, որ նրանք, ովքեր Facebook-ում ընկերներ են մնացել իրենց նախկինների հետ, ավելի դժվար են ուշքի գալիս, քան նրանք, ովքեր բաժանումից հետո միանգամից սեղմել են unfriend:
Գուցե ինքներդ էլ մտածած լինեք, որ նախկինների հետ FB-ում ընկերություն անել չարժե, բայց այժմ դա հաստատում է նաև գիտությունը:










