Honda-ն հետ է կանչում ավելի քան 600 հազ մեքենա

14:02 • 04.10.12

Ճապոնական Honda ավտոկոնցեռնը հետ է կանչում գրեթե մեկ միլիոն ավտոմեքենա աշխարհի տարբեր երկրներից, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի զբոսաշրջության, տրանսպորտի, պետական հողատարածքների և ենթակառուցվածքների նախարարությանը։


Մեքենաների այսպիսի զանգվածային հետկանչի պատճառը մեքենայի ղեկային կառավարման համակարգի անսարքությունն է։ Ընդհանուր առմամբ Honda-ն հետ կկանչի մոտավորապես 30 հազ Еlysion և Elysion Prestige մինիվեն, որոնք արտադրվել են 2004 թ. ապրիլից 2008թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում։ Եվ հետ կկանչվի մոտավորապես 600 հազ Accord մոդելի մեքենա, որոնք վաճառվել են միայն Հյուսիսային Ամերիկայում։


Ինչպես հայտնել են ճապոնական նախարարությունից, այդ երեք մոդելների անսարքությունները կարող են հանգեցնել մեքենայի այրմանը։

Honda-ն հետ է կանչում ավելի քան 600 հազ մեքենա