Հնէաբանները հայտնաբերել են մայաների թագուհու դամբարանը

13:09 • 04.10.12

Գվատեմալայի Պետեն շրջանում հնէաբանները հայտնաբերել են Մայա ցեղի Կալոմտե Կաբել թագուհու մասունքներով դամբարանը, հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով լատինաամերիկյան ԶԼՄ-ներին։


 Հնէաբան Դևիդ Ֆրայլենդը հայտնել է, որ սա մայաների՝ ազնվական ծագումով առաջին թագուհին է, ում անունը հնարավոր է եղել ճշտել։ Նա դամբարանի հայտնաբերումը համարում է Գվատեմալայում, Մեքսիկայում և Բելիզում իր 43 տարվա կարիերայի ամենակարևոր իրադարձությունը։


Դամբարանը գտնվում է մայաների համար սուրբ վայրում՝ հին քաղաքի ամենակարևոր տաճարում, որտեղ տարվում են պեղումներ։ Ընդ որում, այն հայտնաբերվել է գրեթե պատահաբար։


Գերեզմանի մոտ հայտնաբերվել են պատմական արժեք ներկայացնող բազմաթիվ իրեր, տարբեր անոթներ, զարդեր, թագավորների, ինչպես նաև թագուհու գիպսե պատկերներ։


Ըստ գիտնականների՝ Կալոմտե Կաբել թագուհին մահացել է բավականին հասուն տարիքում, իսկ ապրել է մ.թ. 600-ականների վերջին – 700-ական թթ. սկզբին։
 

Հնէաբանները հայտնաբերել են մայաների թագուհու դամբարանը