Մեծ Բրիտանիայում ստեղծվում է աշխարհի ամենաարագ մեքենան

11:13 • 04.10.12

Բրիտանացի և ամերիկացի ինժեներներն աշխատում են Bloodhound գերձայնային մեքենայի ստեղծման վրա, որը հավակնում է դառնալ աշխարհում առաջին մեքենան, որը կկարողանա զարգացնել ժամում հազար մղոն արագություն՝ ավելի արագ, քան զենքից արձակված փամփուշտը։

 

Այս մեքենայի տվյալները պարզապես ապշեցուցիչ են. շարժիչն իրենից ներկայացնում է հրթիռի և մրցարշավային մեքենայի շարժիչների համադրում։

 

Իրականում Bloodhound-ի շատ մասեր մրցարշավային մեքենաներից ու հրթիռներից, որոնք նախկինում երբևէ չեն համադրվել։ Ուստի մեքենան ստեղծողները չգիտեն այն հարցի պատասխանը, թե ինչ ավարտ կունենա այս ամենը, երբ 1 շաբաթ անց Անգլիայի արևմտյան մասում մեքենան առաջին անգամ փորձարկվի։

 

«Սա տեխնոլոգիաների երբևէ արված ամենաանհավանական զուգակցումն է։ Ֆորմուլա 1-ի, ռազմական և պաշտպանական, ինչպես նաև հրթիռային տեխնոլոգիաների հիմքով նոր մեքենա ստանալը մեծ մարտահրավեր է մեր թիմի համար»,-նշել է ինժեներներից մեկը։
 

Մեծ Բրիտանիայում ստեղծվում է աշխարհի ամենաարագ մեքենան