ԱՄՆ նախագահական թեկնածուների դեբատները առաջին անգամ ուղիղ կլուսբանվեն և կքննարկվեն Twitter-ով

03:17 • 04.10.12

ԱՄՆ նախագահի թեկնածուների դեբատները, որոնց առաջին փուլը տեղի կունենա չորեքշաբթի երեկոյան Դենվեր քաղաքում, առաջին անգամ ուղիղ եթերում կլուսաբանվի Twitter-ի միկրոբլոգերում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով վաշինգտոնյան Hill պարբերականին:


«Քննարկումը, որը ավանդաբար հաջորդում է դեբատներին, այժմ տեղի կունենա Twitter-ում իրական ժամանակի ռեժիմում», - Hill-ին հայտարարել է Twitter-ի քաղաքական գովազդի բաժնի ղեկավար Պիտեր Գրինբերգը:


Թվիթ-ռեպորտաժ անցկացնելու մտադրության մասին հայտարարել են երկու թեկնածուների ընտրական շտաբերը, ինչպես նաև ամերիկյան բոլոր հիմնական լրատվամիջոցները:


« Twitter-ը արմատապես կփոխի դեբատների ժամանակ հնչած փաստերի արձագանքելու և ստուգման արագությունը :
Դեբատների ընթացքում ոչ պակաս հետաքրքիր կլինի Twitter-ի ընթերցումը: Դուք միաժամանակ և կկարդաք և կսլեք: Այդպիսին է իրականությունը: Եթե դուք չհետևեք տեղի ունեցողին երկու եկրաններով, կարծում եմ, դուք հետ շատ հետ կմնաք», - կարծում է Ռոմնիի շտաբի թվային տեխնոլոգիանրի տնօրեն Զաք Մոֆաթը:

 

Նշենք, որ Օբամայի շտաբը Twitter-էր գործածել դեռ 2008թ. ընտրությունների ժամանակ, սակայն ներկայի դեբատները առաջինն են, որոնց ժամանակ քաղաքացիները, թեկնածուները և հիմնական ԶԼՄ-ները կօգտագործեն Twitter-ի հարթակը:

 

ԱՄՆ նախագահական թեկնածուների դեբատները առաջին անգամ ուղիղ կլուսբանվեն և կքննարկվեն Twitter-ով