Վամպիր, մացառախոզ և թռչուն. նոր դինոզավրի տեսակ է հայտնաբերվել

12:02 • 05.10.12

Հարավային Աֆրիկայում գիտնականներն արտասովոր դինոզավրի կմախք են հայտնաբերել, որը միաժամանակ և թռչուն, և մացառախոզ և վամպիր է հիշեցնում, հայտնում է BBC-ն:

 

Նորահայտ դինոզավրը չափերով նման է ընտանի կատվի: Գիտնականները պարզել են, որ արտասովոր գազանը մեր մոլորակի վրա բնակվել է 100-200 մլն տարի առաջ:

 

Նա կեռ կտուց է ունեցել՝ թութակի կտցի նման, 2 ցցուն ժանիք և ուժեղ ատամներ: Նրա մազածածկույթը երկար ասեղներից է բաղկացած եղել, ինչպիսին ունի մացառախոզը:

 

Գիտնականները բրածո կենդանուն անվանակոչել են Pegomastax africanus, որը նշանակում է «հաստ աֆրիկյան ծնոտ»: Նրան դասել են հետերոդոնտոզավրեր անունով դինոզավրերի տեսակին:
 

Վամպիր, մացառախոզ և թռչուն. նոր դինոզավրի տեսակ է հայտնաբերվել