Գիտնականները բակտերիա են ստեղծել, որը մաքուր ոսկի է արտադրում
ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի գիտնականների վերջին բացահայտումը կգրավի շատ շատերի ուշադրությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում ոսկու գինը կտրուկ բարձրացել է, գրում է YahooNews-ը։
Միկրոկենսաբանության և մոլեկուլյար գենետիկայի մասնագետներ Կազեմ Կաշեֆին ու Ադամ Բրաունն այնպիսի բատերիա են ստեղծել, որը մաքուր՝ 99.9 % -անոց ոսկի է արտադրում։
Նման «թանկարժեք» ցուպիկ ստանալու համար գիտնականները փոքրիկ լաբորատորիա են ստեղծել, որտեղ են համադրել են Cupriavidus metallidurans բակտերիան ոսկու քլորիդի հետ։
Իրականում ոսկու քլորիդն իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում և բավական թունավոր նյութ է։ Սակայն, երբ այն խառնվում է այս բակտերիայի հետ, վերջինը կլանում է դրա բոլոր թույները։ Դրանից մեկ շաբաթ անց թունավոր քլորիդը վերածվում է պինդ, 24 կարատանոց ոսկու բնակտորի։
Մասնագետները համոզված են, որ այն «հրաշքը», որն իրենք իրականացրել են լաբորատորիայում, իրականում տեղի է ունենում բնության մեջ՝ առանց մարդու միջամտության։










