Հնդկաստանը իսրայելական Harop անօդաչուներով է զինվում

23:59 • 05.10.12

Հնդկաստանի օդուժը մինչև տարեվերջ ցանկանում է սպառազինության տակ առնել իսրայելական արտադրության բարաժում (օդում պարեկություն անել) իրականացնող անօդաչու սարքեր, հաղորդում է lenta.ru-ն` հղում կատարելով The Economic Times-ին:

 

Խոսքը վերաբերվում է Harop սարքերին, որոնք նախատեսվում է կիրառել բարձր առաջնահերթություն ունեցող թիրախների խոցման համար, օրինակ` հրթիռային կայաններ կամ ռադարներ: Harop-ը հնդկական օդուժի կազմում առաջին գրոհային անօդաչուն կլինի:



Harop-ը անօդաչու է, որը կարող է երկարատև թռիչք իրականացնել նշված տեղանքում և հետախուզում կատարել: Սարքը համալրված է նաև մարտական գրոհող հատվածով և հրահանգի դեպքում այն վերածվում է բարձր ճշտության մարտական զինատեսակի:


Harop-ի ուղղորդումը կատարվում է կամ ոչնչացվող ռադարից ստացված ազդանշանով, կամ էլեկտրոնա-օպտիկական կապուղղով:


Հնդկական և իսրայելական կողմերի գործարքի ճշգրիտ գումարի չափը չի նշվում: Տարբեր գնահատականներով, այն կազմում է մոտ 96,5 մլն ԱՄՆ դոլար:


Harop-ի երկարությունը 2,5 մետր է, թևերի բացվածքը` 3 մետր: Սարքի գործողության հեռավորությունը մինչև 1000 կմ է, իսկ օդում մնալու տևողությունը` 6 ժամ: Մարտական հատվածի քաշը կազմում է 23 կգ:

Հնդկաստանը իսրայելական Harop անօդաչուներով է զինվում