Ճաղատությունը հաջողության գրավականն է. ամերիկացի գիտնականներ

16:01 • 05.10.12

Գիտնականները վստահ են՝ ճաղատ տղամարդիկ շրջապատի կողմից ընկալվում են որպես ավելի ուժեղ, ավելի սպորտային, ինչպես նաև ավելի լավ ղեկավարներ, հայտնում է newsru.ru-ն։


Փենսիլվանիայի Ուորթոն Սքուլ համալսարանի տեղեկատվության կառավարման դասախոս Ալբերտ Մանեսի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ճաղատացող տղամարդիկ, որպես կանոն, տառապում են ցածր ինքնագնահատականով։ Իսկ այն տղամարդիկ, ովքեր դիմում են վճռական քայլի ու սափրում նոսրացող մազերը, ընդհակառակը, լավացնում են իրենց իմիջը, գրում է The Daily Mail-ը։

 

Սափրած գլխի առանձնահատկությունները բացահայտել Մանեսին ստիպել է սեփական ճաղատությունը, իսկ այդ հարցում նրան օգնել են իրականացված 3 փորձերը։ Առաջին փորձի ժամանակ հարցվողներին առաջարկվել է ուսումնասիրել միանման հագնված մոտավորապես միևնույն տարիքի տղամարդկանց լուսանկարներ, որոնց թվում եղել են և ճաղատներ, և ոչ ճաղատներ։ Ըստ թեստի արդյունքների՝ ճաղատ տղամարդիկ ընկալվել են առավել տղամարդկային և գերիշխող, քան մազածածկույթ ունեցողները։


Հաջորդ երկու փորձերի ընթացքում Մանեսը խնդրել է հարցվողներին համեմատել միևնույն տղամարդու նկարը մազածածկույթով և համակարգչի միջոցով սափրած տարբերակների միջև։ Ըստ փորձի արդյունքների՝ պարզվել է, որ ճաղատներն ավելի բարձրահասակ են երևում (2.5 սմ) և ավելի ուժեղ, քան իրականում են։
 

Ճաղատությունը հաջողության գրավականն է. ամերիկացի գիտնականներ