Ճապոնացի գիտնականները կսինթեզեն Մենդելեևի աղյուսակի գոյություն չունեցող տարրեր

10:06 • 05.10.12

Ճապոնիայի բնական գիտությունների պետական «Ռիկեն» ինստիտուտի գիտնականները պատրաստվում են սինթեզել Մենդելեևի աղյուսակի 119-րդ և 120-րդ տարրերը, որոնք բնության մեջ դեռևս գոյություն չունեն, հայտնում է vesti.ru-ն։

 

119-րդ տարրը ստանալու համար գիտնականները պետք է միակցեն վանադիումի և կուրիումի միջուկները։ Ինչ վերաբերում է 120-րդ տարրին, ապա այն ստանալու համար անհրաժեշտ է միակցել քրոմի և կուրիումի միջուկները։

 

Սակայն գիտնականները չեն հստակեցրել, թե կոնկրետ երբ է տեղի ունենալու ուշագրավ գիտափորձը։
Ավելի վաղ նույն «Ռիկեն»-ի գիտնականներին հաջողվել է սինթեզել Մենդելեևի աղյուսակի 113-րդ տարը, ինչն ավելի ուշ հաջողվել է նաև ռուսներին։

 

Բնության մեջ այնպիսի տարր գոյություն չունի, որում ատոմային թիվը գերզանացի 92-ը։ Ավելի ծանր տարրերը կարելի է ստանալ միայն արհեստական ճանապարհով, օրինակ՝ ատոմային ռեակտորում։ 100-ից բարձր ատոմային թիվ ունեցող տարրերը կարելի ստանալ միայն արագացուցիչներում որոնցում տեղի է ունենում բաղադրիչ տարրերի միջուկների միաձուլում։
Ներկայում ամենածանր սինթեզված տարրի ատոմային թիվը կազմում է 116։
 

Ճապոնացի գիտնականները կսինթեզեն Մենդելեևի աղյուսակի գոյություն չունեցող տարրեր