Lockitron-ի շնորհիվ սմարթֆոնը նաև բանալու դեր կտանի

22:45 • 05.10.12

Հնարավոր է, որ շուտով բանալիների կապոցը գրպանում անախրոնիզմ կդառնա:
Lockitron կոչվող նոր սարքը, որը շուտով վաճառքում կհայտնվի, հնարավորություն կտա դռները բացել սմարթֆոնի միջոցով, հաղորդում է CNET-ը:


Lockitron-ը փոքրիկ սարք է, որը ամրացվում է դռան փականին, որը աշխատում է սարքի հետ: Փոքրիկ տուփը, որը մարտկոցից է սնուցում ստանում, համալրված է ժամանակակից անլար կապի բոլոր տեսակներով` Bluetooth-ով, NFC-ով և Wi-Fi-ով:


Սարքով համալրված դուռը բացելու համար պետք է սմարթֆոնի էկրանին մատով շարժում անել: Սարքը համատեղված է բոլոր ժամանակակից սմարթֆոնների հետ: Սակայն, եթե օգտատերը առանց Wi-Fi-ի և Bluetooth-ի հին հեռախոս ունի, դա նույնպես խնդիր չէ, կարող է օգտագործվել SMS-հաղորդագրությունների տարբերակը` դուռը բացելու համար:


Սարքը նաև «Sense» անվանումով ֆունկցիա ունի և եթե օգտատերը ավելի նոր սերնդի սմարթֆոն ունի, որը Bluetooth 4.0-ով է համալրված, որինակ` iPhone 4S, կամ iPhone 5, ապա դուռը «ինքնուրույն» կզգա մոտենալը և կբացվի:


Սարքը աշխատեցնելու համար սմարթֆոնի վրա պետք է ներբեռնել հատուկ հավելված: Այն հնարավորություն կտա ոչ միայն բացել-փակել դուռը, այլ նաև դռան բացվելու մատչում տրամադրել կամ արգելել այլ մարդկանց:


Lockitron-ը նաև կարող է հեռախոսին հաղորդագրություններ ուղարկել, տեղեկացնելով, թե ով է բացել դուռը: Դրա շնորհիվ օգտատերեը կկարողանան, օրինակ, ստուգել, թե երբ են երեխաները վերադարձել տուն:

 

Lockitron-ի շնորհիվ սմարթֆոնը նաև բանալու դեր կտանի