Սթիվ Ջոբսի մասին հոլովակ՝ Apple.com կայք մուտք գործելիս (տեսանյութ)

18:48 • 05.10.12

Apple ընկերությունն իր կայքի գլխավոր էջում Սթիվ Ջոբսի մահվան առաջին տարելիցին նվիրված տեսահոլովակ է տեղադրել, հայտնում է lenta.ru-ն։


Տեսահոլովակում ներկայացված են Apple-ի հիմնադրի՝ միմյանց հաջորդող սև ու սպիտակ լուսանկարները, որոնք արվել են 1970-ական թթ. 2-րդ կեսից մինչև նրա կյանքի վերջին օրերը։ Երաժշտությունից բացի, հնչում է Ջոբսի ձայնը՝ տարբեր ելույթների ձայնագրություններից, այդ թվում նաև Apple-ի արտադրանքների շնորհանդեսների ժամանակ։

 

Տեսանյութի ավարտից հետո կայքէջում հայտնվում է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում Ջոբսին փոխարինած Թիմ Կուկի նամակը։

«Սթիվի հեռանալը բոլորիս համար ողբերգական ու ծանր ժամանակ էր։ Հուսով եմ, որ այսօր յուրաքանչյուրը հիշում է նրա հետաքրքիր կյանքի ու շատ քայլերի մասին, որոնք նա ձեռնարկել է աշխարհը լավացնելու համար»,- ասված է նամակում։


 

Սթիվ Ջոբսի մասին հոլովակ՝ Apple.com կայք մուտք գործելիս (տեսանյութ)