Վաղը Երկրի կողքով 50 մետրանոց աստերոիդ կանցնի
Կիրակի երեկոյան Երկիր մոլորակի կողքով մոտ 50 մետր տրամագիծ ունեցող աստերոիդ կանցնի, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով ISON-NM աստղադիտարանի կայքին:
Երկրին մոտեցող աստերոիդը հայտնաբերվել է ԱՄՆ Արիզոնա հահանգում գտնվող Տենագարա մասնավոր աստղադիտարանում:
Տիեզերական օբյեկտի բացահայտումը դեռ այլ աստղադիտարանների կողմից չի հաստատվել, օբյեկտը ժամանակավոր մակնշում է ատացել`ՏՍՏ501: Տիեզերական մարմնի տրամագիծը գնահատվում է 25-50 մետր:
Կիրակի` տեղական ժամանակով ժամը 19:03-ին, աստերոիդը կլինի Երկրից նվազագույն հեռավորության վրա` 256,5 հազար կմ: Այդ հեռավորությունը հավասար է Լուսնից Երկիր հեռավորության մոտ կեսին:










