Ներկայացվել է Caterham սպորտային մեքենայի ամենահզոր տարբերակը (լուսանկարներ)
Բրիտանական սպորտային մեքենաներ արտադրող հայտնի Caterham ընկերությունը ներկայացրել է Seven ռոդսթերի ամենահզոր մոդիֆիկացիան, հաղորդում է auto.vesti.ru-ն:
Superlight R600-ը, նաև դարձել է առաջին Seven-ը, որը մեխանիկական ներմղիչով է համալրվել:
Caterham Superlight R600-ի վրա տեղադրվում է Ford Duranec շարժիչ, որը մեխանիկական ներմղիչի հաշվին 275 ձիաուժ և 270 Նմ ոլորող մոմենտ հզորություն է ապահովում: Հզորությունը փոխանցվում է 6 աստիճան սեկվենտալ փախանցումատուփի միջոցով: Բացի այդ, մեքենան համալրված է ինքնաբլոկավորվող դիֆերենցիալներով և սպորտային սլիկներով:
Թե որքան է արագընթաց դարձել այդ թեթև մեքենան, Caterham-ը չի նշում, սակայն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում սպորտային մեքենան օրինականացնել ընդհանուր օգտագործման ճանապարհներին վարելու համար:
Superlight R600-ը կմնա որպես մրցուղիների ավտոմեքենա և կմասնակցի ընկերության կազմակերպած մրցարշավներին:










