Երկրագնդի բնակիչները շուտով գունագեղ աստղաթափի ականատես կլինեն

22:13 • 06.10.12

Մոտակա մի քանի օրը մեր մոլորակը ականատես կլինի ամենատեսարժան և պատկերավոր երկնային երևույթներից մեկի` աստղային անձրևի, հաղորդում է vesti.ru-ն:


Մետեորիտները կգան Դրակոնի համաստեղությունից, և հենց դրանով է պայմանավորված աստղաթափի անվանումը` Դրակոնիդներ:


Այս աստղաթափն ամենակարճատևներից է համարվում և միայն 4 օր կշարունակվի:


Լավ եղանակի պայմաններում երկնային տարափը հեշտ նկատելի կլինի, դրա համար չի լինի նույնիսկ հատուկ միջոցների անհրաժեշտություն:


Ժամանող երկնաքարերը անսովոր կարմրավուն երանգ ունեն: Երկնակամարով ամեն ժամ մինչև 30 մետեորիտ կանցնի:

 

Երկրագնդի բնակիչները շուտով գունագեղ աստղաթափի ականատես կլինեն