Գիտնականները նոր բացահայտումներ են արել` ուսումնասիրելով ջրի կաթիլի սառչելը (տեսանյութ)
Հոլանդական Տվենտե համալսարանի ֆիզիկոսները հայտնաբերել են, որ սառը մակերեսի վրա գտնվող ջրի կաթիլը սառչելիս բրգաձև է դառնում և սուր գագաթ է ստանում: Գիտնականների ուսումնասիրությունը հրապարակվել է Physics of Fluids ամսագրում:
Գիտնականները գազազերծված և ապաիոնիզացված ջուրը կաթեցրել են հարթ, սառը մակերեսի վրա: Կաթիլներին հետևել են հատուկ միկրոսկոպների միջոցով: Առավել լավ տեսանելիություն ապահովելու համար կողային լուսավորում է ապահովվել:
Պարզվել է, որ սառչելիս կաթիլի վերևում սուր գագաթ է ձևավորվում: Դա բացատրվում է ջրի բնութագրերի համադրությամբ` սառչելիս ընդարձակում և ուժեղ մակերևութային լարվածություն:
Սառելու շարժման ճակատը կաթիլում ներքևից վերև է շարժվում: Հեղուկ մասը մշտապես պահվում է վերևում՝ մակերևութային լարվածության ուժերով:
Ջուրը սառելուց ընդլայնվում է, սակայն քանի որ հիմքում կաթիլը ամրանում է հարթությանը, այն չի կարողանում հորիզոնական հարթության մեջ ընդլայնվել: Արդյունքում սառման ճակատը կորանում է: Իսկ սառման վերջին փուլում սառույցը հեղուկին ավելի ու ավելի վերև է մղում և կաթիլի վերին մասում սուր գագաթ է առաջանում:
Այլ հեղուկներ նման ձև չեն ընդունում սառելիս, քանի որ դրանք սառչելիս չեն ըհդլայնվում:
Հետաքրքրական է, որ կաթիլի վրա սուր ծայրի առաջացումից հետո այն դառնում է ջրային գոլորշու բյուրեղացման կետ: Այդ ժամանակ սառած կաթիլի վրա սկսում է «սառցե ծառ աճել»` եղյամից:
Ջրի կաթիլի վերափոխման ընթացքը լավ երևում է ստորև ներկայացվող գիտափորձի տեսանյութում:










