Subaru BRZ և Toyota GT86 նոր սպորտային կուպեների գնորդները դժգոհում են շարժիչի վատ աշխատանքից

21:09 • 06.10.12

Միացյալ Նահանգներում Subaru BRZ և Scion FR-S (այս անունով է ԱՄՆ-ում վաճառվում Toyota GT86-ը) հետնաքարշակ սպորտային կուպեների գնորդները դժգոհություններ են ներկայացրել 200 ձիաուժ հզորությամբ մթնոլորտային շարժիչների աշխատանքի կապակցությամբ,  հաղորդում է Motor.ru-ն` հղում կատարելով Automotive News-ին:


Ավտոմոբիլային պարբերականը նշում է, որ շատ մեքենաների շարժիչներ կամ անջատվում են, կամ անկանոն փոխում շարժիչի պտույտների արագությունը:


Toyota և Subaru ընկերությունները հայտարարել են, որ խնդիրը մեխանիկական անսարքությունը չէ, այլ կապված է շարժիչի կառավարման ծրագրի հետ:


Ճապոնական ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ առաջին 160 կմ վազքից հետո էլեկտրոնային համակարգը ինքնուրույն կկարգավորվի, ավելին` այն անպես է ստեղծված, որ ուսումնասիրելով վարորդի երթևեկության բնույթը, կարգավորում է ուժային ագրեգատի աշխատանքն առավելագույն հարմարությամբ:

 

Միևնույն ժամանակ ընկերություններն իրենց գնորդներին առաջարկել են խնդրի լուծման տարբեր եղանակներ:


Toyota-ն պատրաստ է վերածրագրավորել շարժիչի կառավարման բլոկը միայն այն դեպքում, եթե մեքենայի վազքը չի գերազանցում 160 կմ: Ավելի վազքի պարագայում առաջարկվում է բլոկն ամբողջովին փոխարինել:
Իսկ Subaru-ոմ պատրաստ են վերածրագրավորել` անկախ վազքի կիլոմետրերի քանակից:

 

Հատկանշական է, որ նոր կուպեների գնորդները, նույնիսկ գործարանային միջամտությունից հետո, շարունակում են դժգոհել: Նրանց խոսքով` շարժիչն անկանոն է աշխատում բլոկի փոխարինումից կամ վերածրագրավորումից հետո:


Գնորդները պնդում են, որ խնդիրը մեխանիկական է, այլ ոչ ծրագրային:
Subaru-ն և Toyota-ն հրաժարվում են պատասխանել, թե քանի մեքենայի մոտ կարող է նման խնդիր լինել:
 

Subaru BRZ և Toyota GT86 նոր սպորտային կուպեների գնորդները դժգոհում են շարժիչի վատ աշխատանքից