Ձմերուկը դեղերից լավ է իջեցնում խոլեստերինը և կարգավորում քաշը. հետազոտություն
Ամեն օր մի կտոր ձմերուկ ուտելով կարելի է կանխել սրտի հիվանդությունների առաջացումը, որոնք պայմանավորված են խոլեստերինի կուտակմամբ, գրում է The Daily Mail-ը:
Յուղոտ սնունդ ստացող մկների վրա արված փորձերը ցույց են տվել, որ ձմերուկը 50%-ով նվազեցնում է խոլեստերինի կուտակման ցուցանիշը:
ԱՄՆ Պերդյու համալսարանի գիտնականները նաև բացահայտել են, որ ձմերուկի պարբերական օգտագործումը օգնում է քաշի կարգավորմանը և անոթներում ճարպային նստվածքների նվազեցմանը:
Իր այդպիսի «կարողություններին» ձմերուկը պարտական է իր բաղադրության մեջ առկա ցիտրուլլինին նյութին: Նախկինում արդեն ապացուցվել էր, որ այն կարգավորում է արյան ճնշումը:
Ցիտրուլլինինը միզանյութի նյութափոխանակությանը մասնակցող ամինաթթու է, որը բարելավում է արյան սնուցումը դեպի մկաններ, բարձրացնում է տոկունությունը, դիմադրողականությունը և ազոտական բալանսը: Իսկ ազոտի օքսիդը ընդլայնում է անոթները:
Եվ այսպես, գիտնականները հետազոտել են ճարպոտ սնունդ և ձմերուկի հյութ խմած մի խումբ մկների վիճակը մի քանի ամիս տևողությամբ: Վերջում ամփոփվել են արդյունքները: Այն կրծողները, որոնք խմել են ձմերուկի հյութ, 50%-ով ավելի ցածր խոլեստերին են ունեցել, քան վերահսկման խմբի մկները: Ձմերուկի հյութ խմած մկները նաև միջինը 30%-ով նվազ քաշ են ունեցել:










