Երկիր մոլորակի մոտով աստերոիդ կանցնի
Հոկտեմբերի 12-ին մոտ 30 մետրանոց աստերոիդ կանցնի Երկիր մոլորակի մոտով՝ 88 հազար կմ հեռավորության վրա, հայտնում է РИА Новости-ին:
2012 TC4 անվանումը ստացած աստղակերպը նկատվել էր հոկտեմբերի 4-ին ԱՄՆ-ի տարածքից՝ Հավայան կղզիների Pan-STARRS աստղադիտարանից: Դրանից հետո երկնային օբյեկտը հայտնվել էր նաև այլ գիտնականների ուսումնասիրության կենտրոնում:
Ուրբաթ օրը Գրինվիչի ժամանակով 05:29-ին այն Երկրի մոտով կանցնի նվազագույն հեռավորության վրա:
Կիրակի օրը Երկրի մոտով անցել է մեկ այլ աստերոիդ՝ տարբեր գնահատականներով 24 – 55 մ չափերի: Նա անցել էր 254 հազար կմ հեռավորության վրա:










