Հնդկաստանը հաջողությամբ անցակցրել է գերձայնային «ԲրաՄոս» հրթիռի փորձարկումը
Հնդկաստանի ռազմա-ծովայի ուժերն այսօր հաջողությամբ ավարտել են ռուս-հնդկական համատեղ արտադրության ծովային տեղակայման «ԲրաՄոս» գերձայնային հրթիռի փորձարկումը, հայտնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»ը՝ վկայակոչելով «ԲրաՄոս Աերոսփեյս» ընկերության ներկայացուցիչ Պրավին Պաթհակին։
Հրթիռը արձակվել է «Թեգ» գլխավոր նավից, որն ապրիլին փոխանցվել էր հնդկական ռազմա-ծովային ուժերին։
Ռուս-հնդակական համատեղ արտադրության հրթիռը ընդունակ է գրոհել նպատակակետին 290 կմ հեռավորության և երկրից 10 մետր բարձրության վրա։ «ԲրաՄոս» հրթիռը արդեն գտնվում է Հնդկաստանի ցամաքային ուժերում։










