Google-ը իր ապրանքանշանով տոնել է հայտնի գիտնականի ծննդյան օրը
Կիրակի օրը Google-ը նշել է ֆիզիկոս Նիլս Բորի ծննդյան օրը: Գիտնականի 127-ամյակը նշվել է Google Doodle-ի՝ Google որոնողական համակարգի գլխավոր էջում ապրանքանշանի համապատասխան փոփոխությամբ:
Նկարում պատկերված է այն ատոմի մոդելը, որը 1913-ին առաջարկել էր Բորը:
Բորը նոբելյան մրցանակակիր է (1922), համարվում է հեղափոխական-գիտնական, որը փոխել է ատոմի կառուցվածքի մասին պատկերացումները: Համարվում է 20-րդ դարի առաջատար ֆիզիկոսներից:










